Ծաղկաձորում ավարտական փուլին են մոտենում «Ծաղկաձոր Հիլզ» բազմաֆունկցիոնալ հանգստյան և բնակելի համալիրի շինարարական աշխատանքները։ Համալիրը ներկայացվեց հունվարի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունենացած «Ծաղկաձորն այսօր» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր Tsaghkadzor Hills նախագծին 4 ամիս առաջ միացած «Արթ Ռեզիդենս» կազմակերպությունը։

New Picture (2).jpg (67 KB)

Միջոցառմանը ներկա էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի ներկայացուցիչներ՝ այդ թվում Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, Քաղաքաշինության Կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

New Picture.jpg (33 KB)

Ռազմավարական համագործակցություն և զարգացման տեսլական

Միջոցառման նպատակն էր վերհանել Ծաղկաձորի զարգացման ուղղությունները և քննարկել այն կարևոր հարցադրումները, որոնք պետք է լինեն գործընկերների ուշադրության կենտրոնում։ «Ծաղկաձոր Հիլզ» նախագծի շուրջ այսօր համախմբվել են իրենց ոլորտներում առաջատար ընկերությունները: Շինարարության կառավարման համար պատասխանատու է «Արթ Ռեզիդենս»-ը, իսկ հյուրընկալության և բրենդի կառավարման համար՝ FYM Hospitality Group-ը:

New Picture (1).jpg (52 KB)

Միջոցառման ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր նախագծի գործընկեր կառույցների ղեկավարների՝ Արա Կարապետյանի (Tsaghkadzor Hills), Նվեր Սաֆարյանի (Արթ Ռեզիդենս) և Արմեն Ֆրանգուլյանի (FYM Hospitality Group) միջև։

Բնություն և ժամանակակից հարմարավետություն

Համալիրի հիմնադիր Արա Կարապետյանի խոսքով՝ նախագծի հիմքում ժամանակակից ճարտարապետության և բնական միջավայրի ներդաշնակ համադրումն է։ Լիարժեք հանգստի համար նախատեսված են՝

  • Սպորտային և առողջարար ենթակառուցվածքներ
  • Լողավազաններ և հանգստի գոտիներ
  • 1 հեկտար սեփական անտառ, որը համալիրի գլխավոր առավելություններից է։

New Picture (3).jpg (40 KB)

Համալիրը բաղկացած է երկու մասից՝ Residence (բնակելի) և RIS Resort (հյուրանոցային), որը գործելու է FYM Hospitality Group-ի հայտնի RIS Apartments բրենդի ներքո։

New Picture (4).jpg (36 KB)

Ներդրումային բացառիկ հնարավորություններ

«Ծաղկաձոր Հիլզ»-ում գույք ձեռք բերողների համար գործում են շահավետ պայմաններ։

New Picture (5).jpg (25 KB)

Գնորդները կարող են օգտվել՝

  • Ճկուն, տարաժամկետ վճարման պայմաններից՝ առանց լրացուցիչ տոկոսների։
  • FastBank-ի հատուկ առաջարկից. առաջին 36 ամսվա ընթացքում ընդամենը 9,7% տարեկան տոկոսադրույքով։
  • Եկամտահարկի վերադարձի օրենքից (մինչև 2026թ. ավարտը)։
  • Բնակարանները հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված և կահավորված։

Տնտեսական ազդեցությունը տարածաշրջանի վրա

Միջոցառումն ամփոփվեց պանելային քննարկմամբ, որի ժամանակ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկեցին քաղաքի զարգացման հեռանկարները։

New Picture (6).jpg (33 KB)

Tsaghkadzor Hills-ը ոչ միայն բարձրակարգ բնակելի միջավայր է, այլև կարևոր տնտեսական նախագիծ, որը կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Համալիրի առկայությունը կխթանի նաև հարակից ծառայությունների՝ ռեստորանների, սպա կենտրոնների և ժամանցի վայրերի զարգացումը՝ ակտիվացնելով տեղական տնտեսությունը։