Եթե մեզ պատճառներ են պետք, որ չգործենք, կարող ենք ձեր ասածներին 10 պատճառ էլ ավելացնել, իսկ եթե մենք ցանկություն ունենք գործելու, պետք է գործենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ արտաքին աջակցությամբ իշխող ուժը կկարողանա հաջողություն գրանցել առաջիկա ԱԺ ընտրություններում։

«Ով կարող է այսօր ասել՝ հաջողելու է, թե չի հաջողելու։ Այդ մոտեցումը ինձ համար տարօրինակ է և անընդունելի»,–ասաց նա։