Մենք ամենամեծ շահագրգիռ կողմն ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն իրար հետ պայմանավորվեն, և այս պատերազմից Իրանը դուրս գա ավելի մեծ ազդեցության լծակներ ունենալով։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուՌոբերտ Քոչարյանը

«Եթե սա նշանակի նաեւ սանկցիաների վերանայում՝ վերացում կամ շեշտակի թեթևացում, ապա սա նոր հնարավորություններ է բացելու տնտեսական հարաբերությունների համար Իրանի հետ։ Իհարկե ժամանակ է պետք, մինչև Իրանը կկարգավորի իր հարաբերությունները արաբական երկրների հետ, բայց ես չեմ կասկածում, որ շատ արագ այս ամենը կվերականգնվի, և այստեղ մենք մեծ հնարավորություն է մեզ համար բացվելու տնտեսական առումով Իրանի հետ։ Ես շատ հավանական այդ սցենարը համարում եմ։  Արդեն աշնանը շատ կանխատեսելի է, որ Թրամփի վարչակազմը կկորցնի Կոնգրեսը և հաջորդ երկու-երեք տարին ուղղակի լինելու են իմպիչմենտներից պաշտպանվելու տարիներ»,– ասել է Քոչարյանը։