Կան քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցության քննարկումներ են ընթանում։ Դրա մասին ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է քաղաքական ուժի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մանրամասների մասին հանրությանը կտեղեկացնենք ավելի ուշ։ Կան հասարակական և քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են համագործակցությամբ»,- նշել է նա։