Ռուսաստանի Վլադիմիրովի երկրամասի Պետուշինյան շրջանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում եւ ֆորումներում։

Մայրուղով ընթացքող Nissan  Navara-ն կորցրել է կառավարումը եւ դուրս եկել հանդիպակաց ուղի եւ բախվել բեռնատարի հետ։ Բեռնատարի հետ բախման հետեւանքով մարդատար մեքենան ցրիվ-ցրիվ է եղել։

Այս սարսափելի վթարը տեսագրվել է Nissan Navara-ի հետեւից ընթացքող մի մեքենայի վրա տեղադրված տեսախցիկով։ Նշվում է, որ մարդատար մեքենայի վարորդի  մի ոտքն են միայն հայտնաբերել։