News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Քաղաքական լուրջ աջակցության պարագայում Ադրբեջանին պետք է ճնշել  պատժամիջոցների գործիքակազմով: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր՝ մարտի 29-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝  ի պատասխան այն հարցի, թե ինչպիսի հնարավորություններ կան ադրբեջանական բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու առումով:

«Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու կառույցների հետ, սակայն շատ դժվար է միջազգային կառույցներին համոզել միջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, այն պարագայում, երբ այդ ջանքերին չի աջակցում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն և իր քաղաքական աջակցությունը չի հայտնում այն կառույցին կամ պետությանը,  որը պատրաստ է իր այս գործիքակազմը գործադրել ի շահ հայերի: Ուստի տեսական հնարավորությունը գոյություն ունի, սակայն, կարծում եմ, դրա  կիրառման  քաղաքական նախադրյալներն են թույլ: Իրավական հիմքերը շատ հստակ են, և դրա առնչությամբ մենք աշխատանք ենք կատարել և կատարում և ունենք Եվրոպական միությանը պաշտոնապես ներկայացված դիմումներ և առաջիկայում նաև ԱՄՆ-ում ենք ֆորմալ գործընթաց նախաձեռնելու»,-նշեց Սիրանուշ  Սահակյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար որոշակի սպառնալիք  կարող է ներկայացնել նաև Միջազգային  քրեական դատարանը, բայց եթե Հայաստանը խոսում է ընթացիկ  միջպետական գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին, որոնք ընդամենը Ադրբեջանի պետության միջազգային պատասխանատվության մասին են, շատ քիչ է հավանականությունը, որ նման պայմաններում Հայաստանը իրավիճակը կուղղի Միջազգային քրեական դատարանին և  այնտեղ կբարձրաձայնի իր հետ բանակցությունների նստող քաղաքական և ռազմական ղեկավարության անհատական քրեական պատասխանատվությունը զուտ ճնշման տեսանկյունից, որը կարող է հանգեցնել նաև ռազմագերիների խնդրի լուծմանը: «Իհարկե, Միջազգային քրեական դատարանի պարագայում  նաև ընդդատությանը վերաբերող հարցեր կան, պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված ոչ բոլոր հանցագործություններն են, որոնք կարող են ուսումնասիրվել Միջազգային քրեական դատարանի կողմից, սակայն կարծում ենք, որ մեր պարագայում փաստերն ուժեղ են և կարող են հիմք ծառայել Միջազգային քրեական դատարանի ծանրաշարժ մեխանիզմը գործարկելու համար»,-կարծում է մասնագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ