News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցը, նշել է, որ փաստաթղթի նպատակը Երևանը Մոսկվայից և ԵԱՏՄ տարածքից պոկելն է։

РИА Новости-ին մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում. ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը՝ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է որ այն պատրաստվել է «Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի սրման հայտնի գլխավոր հերոս, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ»։ Ռուսական նախարարությունը նշել է, որ «փաստաթղթի հեղինակների խմբի մեջ բացառապես մարդիկ են, ովքեր մտածում են առճակատման, սառը պատերազմի և Ռուսաստանի զսպման մասին»։

«Նրանք արդեն մեծ ներդրումներ են կատարել Ուկրաինան Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատման դաշտի վերածելու համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ից ընդգծել են, որ «ամբողջ զեկույցի միջով կարմիր թելով անցնում է  Եվրամիության պաշտոնապես հայտարարված դիրքորոշումն այն մասին, որ որ ԵՄ ընդլայնման քաղաքականությունից նրա ներկայիս ղեկավարները ստեղծել են աշխարհաքաղաքական գործիք կամ այլ կերպ ասած՝ զենք»։ «Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին»,- հավելել են գերատեսչությունից։

«Գաղափարը Հայաստանին Ռուսաստանից և ԵԱՏՄ տարածքից պոկելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Սա ի՞նչ շիլափլավ է. Էդմոն Մարուքյան
Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում...
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ