News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ս․թ․ ապրիլի 19-ին արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին, քաղաքի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը:

Կարմիր ժապավենը կտրվել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Վենետիկը մարդաշատ էր այս գողտրիկ անկյունում, որտեղ հայտնի արտիստներ Րաֆֆի Ետալեանը և Էլենե Մետրևելին ներկայացրել են սեփական արվեստի գործերը։ Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ՝ հիմք դնելով հետագա համագործակցության համար:

«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», - ընդգծել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ այս տարի աննախադեպ երևույթ է տեղի ունենում Վենետիկի բիենալեում, քանի որ Հայաստանը ներկայանում է երկու տաղավարով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքով և AKNEYE ֆիջիթալ սփեյսով:

Արվեստի համակարգող Անաստասիա Դոուսոնը նշել է, որ AKNEYE ֆիջիթալ սփեյսն արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն է: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնել նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական և թվային աշխարհները:

Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայկական ազգային տաղավարին: Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ և միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքները՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումն արտերկրում:

Ցուցադրությունը կավարտվի ս․թ․ նոյեմբերի 24-ին: Մինչ այդ կա հիանալի հնարավորություն՝ այցելելու հիասքանչ Վենետիկի սրտում գտնվող նորաբաց AKNEYE ֆիջիթալ սփեյս:

4A4A3463.jpeg (129 KB)

4A4A3615.jpeg (95 KB)

4A4A3787.jpeg (88 KB)

4A4A4132.jpeg (134 KB)

4A4A4174.jpeg (88 KB)

IMG_3882.jpeg (196 KB)

IMG_3883(1).jpeg (126 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ