News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 05:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Հացիկ գյուղի կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտվել դաշտում՝ բախվելով ծառերին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա Կառլեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
23-ամյա երիտասարդը «Զվարթնոցում» շրջում էր զինված, գրպանում՝ թմրանյութ
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին...
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն...
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին, քանի որ վերջինս մերժել էր ապօրինի փայտանյութ տրամադրել
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում...
Ամենաշատ