News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Մեր հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից յուրաքանչյուրը մտածում է մեր երկրի պետականության ու Հայրենիքի ճակատագրի մասին, եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի ու հայրենասիրության բարձրագույն իդեալների։  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բագրատ Սրբազանի հոգևոր առաջնորդությամբ Տավուշի շարժումը դարձել է մեր ընդհանուր լուսավոր ապագայի անսպառ հույսի խորհրդանիշը, որին մասնակից մեր յուրաքանչյուր հայրենակից ի ցույց է դնում իր խորին սերն ու հարգանքը դեպի մեր երկրի պատմությունը, մշակույթը և ազգային հոգեկերտվածքի այլ խորհրդանիշները։ Սրբազանը, քարոզելով սեր և հարգանք բոլորի ու յուրաքանչյուրի հանդեպ, հիշեցնում է միասնության, համերաշխության և համախմբման կարևորության մասին, քանի որ, ըստ Սրբազանի, նույնիսկ նրանք, ովքեր ժամանակավորապես մոլորված են, ճանապարհ կգտնեն դեպի արդարության և հավասարության իդեալների ընդհանուր ձգտումները օրենքի և հասարակության առջև:

Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք՝ մեզանից յուրաքանչյուրին պատասխանատվության կանչելով, քանի որ ոտնահարված են մեր և մեր երկրի իրավունքներն ու ազատությունները։

Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ Բագրատ Սրբազանին, վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում։

Մեր համընդհանուր միասնությունը կլինի մեր հավաքական պատասխանը ժամանակի մարտահրավերներին՝ մեր ժողովրդին ամուր և անխորտակելի դարձնող իդեալներին նվիրվածության մեր հրապարակային վկայությունը:

Եկեք միասին «այո» ասենք մեր պատկերացրած այն աշխարհին, որտեղ հարգանքն ու հայրենիքի հանդեպ սերը մեզանից յուրաքանչյուրի սոցիալական ներդաշնակության և բարեկեցության հիմքն են: Եկեք մաս կազմենք մի իրադարձության, որն ակնհայտորեն մնալու է պատմության մեջ որպես անաչառության, ազնվության և եղբայրական սիրո օրինակ բոլոր համախոհների միջև»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները. Վահե Ղալումյան
Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի, դա սուտ տեղեկություն է. Տավուշի…
Ամեն ինչ նորմալ է, Փաշինյանի հրաժարականի մասով քննարկում չկա. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
«Գյուղի բնակիչ եմ, Թեմի առաջնորդն եմ, թույլ տվեք՝ անցնենք»․ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց ոստիկաններն արգելեցին
Ինչի՞ եք էսպես շարվել․․․
Նոր իշխանությունը ՀՀ-ում պետք է ձեւավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում. Մարությանը պատասխանել է Սրբազանին
Մեր գնահատականը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հնչեցրել ենք դեռեւս մայիսի 1-ին՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական...
«Փաստ». Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ
Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի...
Ամենաշատ