News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Լրագրող Թակեր Կառլսոնը հարցազրույց է վերցրել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի նախկին աշխատակցուհի Թարա Ռիդից, որը հավաստիացնում է, որ մոտ 30 տարի առաջ ենթարկվել է սեռական ոտնձգությունների Ջո Բայդենի կողմից։

Հարցազրույցը, որը հրապարակվել է լրագրողի X-ի էջում, ձայնագրվել է, երբ Կառլսոնը գտնվում էր Մոսկվայում։

Ռիդը լրագրողին ասել է, որ ստիպված է եղել հեռանալ ԱՄՆ-ից անվտանգության նկատառումներով։ «Ինձ եւ իմ ընտանիքին սպառնում էին, եւ ես չէի ցանկանում, որ իմ ընտանիքին վնաս պատճառեն», -ասել է նա՝ նշելով, որ այժմ ապրում է Ռուսաստանի տարածքում։

Ռիդի խոսքով՝ այն պատճառով, որ չի կարող գնալ ԱՄՆ, նա ներկա չի գտնվել դստեր ավարտական հանդեսին ու հարսանիքին։ Ռիդը խնդրել է ԱՄՆ իշխանություններին հետաքննություն անցկացնել Բայդենի կողմից իր հանդեպ սեռական ոտնձգության մասին հայտարարություն անելուց հետո, բայց «այն, ինչ նրանք արեցին, փող վճարելն էր այն բանի համար, որ իմ մասին ռեպորտաժներ գրեն ԶԼՄ-ներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ