News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Բաքվում արտգործնախարարության քաղաքական և ռազմավարական բաժնի ղեկավար Ալիզա Բին Նունը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու «տարածաշրջանային համագործակցությունը, երկրների և ժողովուրդների միջև կապերի խորացումը և տնտեսական կապերի ամրապնդումը», - այս մասին հայտնում է գրում է Times of Israyel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ-ն։

Նրանց են միացել ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետներ։

Նշվում է, որ Բին Նունը նաև այցելել է «Բաքվում Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիր՝ նացիստական ​​Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրվա նախօրեին»։

«Իսրայելն ու Ադրբեջանը խորը և երկարամյա ռազմավարական հարաբերություններ ունեն, որոնք մեծ թափ ստացան անցյալ տարի Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ»,- ասել է Բին Նունը՝ հավելելով, որ այս տարի իրենք կենտրոնացած են COP29 կլիմայական համաժողովի վրա, որը կ այս տարեվերջին տեղի կունենա Բաքվում։

Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, որը դադարեցրել է տնտեսական կապերը Իսրայելի հետ Գազայի պատերազմի վերաբերյալ կոշտ քննադատության ֆոնին, շեշտում են իսրայելական լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ