News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով նախարար է եղել 2006-2016 թվականներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր օրերում անհրաժեշտ է արթնացնել հայի ոգին և վերադարձնել նրա պատմական արժանապատվությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային ինքնությունը խարխլվի ու թուլանա մեկ մոլագարի և մի խումբ նյութապաշտների պատճառով։ Եկել է միասնության ժամանակը` պաշտպանելու մեր ազգային ժառանգությունը և ապահովելու մեր արժանապատիվ ապագան:

Մենք պետք է կանգ առնենք ինքնաոչնչացման ճանապարհին և վերադառնանք մեր արմատներին, մեր մշակույթին ու ավանդույթներին։ Սա ոչ միայն մեր ինքնության պահպանման, այլեւ մեր երկրի շարունակականության ապահովման խնդիր է։

Այսօր ես ստիպված եմ լինել տարագրության մեջ՝ քաղաքական հետապնդման պատճառով: Բայց իմ մտքերն ու հոգին Հայաստանի ու նրա մշակույթի հետ են, իմ արմատների հետ: 

Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը՝ հանուն մեր հայրենիքի ապագայի:

Եկել է մեր արժանապատվությունը և հայ ժողովրդի գիտակցությունը վերականգնելու ժամանակը։ Մենք պետք է ստեղծենք հզոր իշխանություն՝ նվիրված մեր երկրի ու մեր ժողովրդի շահերին։ Եկել է ազգի համախմբման և վերածննդի ժամանակը։ Ես հավատում եմ մեր ներուժին և դժվարությունները հաղթահարելու մեր կարողությանը։

Թող Աստված օրհնի մեզ, և թող Մայր Եկեղեցին օգնի մեզ վերականգնելու մեր հպարտությունը և կրկին տերը դառնանք մեր ճակատագրի ու մեր երկրի։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ