News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում ՀՀ հյուպատոսական հիմնարկ ստեղծելու մասին որոշման մեջ: Այս նախագծով առաջարկվում է Իրանում ստեղծել Հայաստանի հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն, որի նստավայրը կլինի Թավրիզում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2022-ին Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

2022թ. հոկտեմբերից Կապան քաղաքում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը:

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին
Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր...
Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն․ Փաշինյան
Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող...
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ