News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Fastex-ի մասնագետները շարունակում են ակտիվ մասնակցել միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին, այդ թվում՝ ապրիլի 9-11-ը Փարիզում կայացած Paris Blockchain Week-ին և ապրիլի 18-19-ը Դուբայում կայացած Token 2049-ին:

TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի կրիպտո էկոհամակարգի առաջատարներին միավորում է Սինգապուրում և Դուբայում՝ առաջարկելով քննարկել և փոխանակել գաղափարներ, զարգացնել համայնքը և կրիպտո ոլորտը:

Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին, AKNEYE-ին, էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնին, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել և բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։

«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը», - նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը:

Փարիզյան երեք հագեցած օրերի ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Ընթացիկ հակասությունները և դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» և «Էթիկական նկատառումները և սոցիալական հետևանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով:

Իսկ արդեն Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաև տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները և Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը մասնակցել են  թեմատիկ քննարկումների, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և Web3 ոլորտի այլ թեմաներից։

Նշենք, որ Paris Blockchain Week-ը բլոկչեյն ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որը միավորում է լավագույն բիզնես ղեկավարներին, ներդրողներին, անհատ ձեռներեցներին և ծրագրավորողներին բլոկչեյն ոլորտում գործակցության նպատակով։

Fastex-ը մշտապես ոլորտի զարգացումների առաջնագծում է՝ համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումներում ներկայացնելով էկոհամակարգի Web3 տեխնոլոգիական լուծումները:

_MG_0013.jpg (122 KB)

_MG_0022.jpg (126 KB)

_MG_0415.jpg (137 KB)

_MG_0456.jpg (92 KB)

_MG_9946.jpg (123 KB)

_MG_9955.jpg (96 KB)

DSC06337.jpg (97 KB)

IMG_9268.JPG (110 KB)

IMG_9271.JPG (96 KB)

IMG_9272.JPG (91 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները ներկայացրել են հաստոցների արտադրողականության բարձրացման նորարարական մոտեցում
Միչիգանի համալսարանի մեքենաշինության, ինտեգրացիոն համակարգերի և դիզայնի պրոֆեսոր Չինեդում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական ​​դրոնի է վերածել
Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված...
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ