Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդում կվաճառվի, գրում է Motor-ը։
Իտալացի ինժեներները Bertone ստուդիայի արհեստավորների հետ միասին մշակել են երկդռնանի մեքենա՝ որպես Porsche 911 և Ferrari մոդելների մրցակից:
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա։
Ներկայացված կարմիր թափքով և սև կաշվե սրահով, ինչպես նաև Alpine աուդիոհամակարգով և ստանդարտ օդորակիչով սուպերքարը գտնվում է գերազանց վիճակում։ Իր պատմության ընթացքում սպորտային մեքենան անցել է ընդամենը 30 հազար կիլոմետր։
Աճուրդի տան ներկայացուցիչները կբացահայտեն եզակի մեքենայի մեկնարկային գինը աճուրդի նախօրեին։