News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած երթը Չարենցավանից քիչ առաջ մեկնարկել է։

Նրան ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր քաղաքներից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինը՝ Գյումրիից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանինը՝ Երեւանից։ Նրանք բոլորը շարժվում են դեպի Աբովյան՝ իրենց աջակցությունը հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Հիշեցնենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայրաքաղաքում մայիսի 9-ին նրանք մեծ հանրահավաք են հրավիրում։ Շարժման անդամներին քայլերթի ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում են և իրենց աջակցությունը հայտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ