News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր երթի մասնակիցների մոտ է եկել սպիտակ հանդերձանքով: Այստեղ են նաեւ ճերմակ շապիկներով ու զոհված տղաների լուսանկարներով երիտասարդներ:

Սրբազանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Եռատոնի կապակցությամբ, որը գողացվել է մեզանից, եւ այդ պատճառով է, որ մենք գտնվում ենք դրսում: Երկրորդը, մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել եք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն, վրայից որեւէ այլ գույն չպետք է լինի: Խնդրում եմ՝ պիջակները հանեք: Այդ շապիկը կրելուց մարդը պետք է զգա, որ ինքը չէ, որ ներկա է, այլ մեր հերոս զավակն է ներկա, իրենք են մեզ առաջնորդում»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը կոչ արեց բոլորին լինել կարգապահ, ինքնագործունեության չդիմել. «Խստորեն հետեւում եք բոլոր թելադրանքներին, որոնք կլինեն ճանապարհին, ովքեր գոռացին, ճչացին, կանչեցին, իմացեք, որ նրանք մեզնից չեն ուղղակի: Մեր երթը շատ լուռ է, շատ հաստատ, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ հայրենիքով եւ շատ հաղթանակով: Բարի երթ, Աստված օևրհնի բոլորին»:

Սրբազանը ներկաների հետ միասին հնչեցրեց տերունական աղոթքը եւ դրանով սկսվեց երթը թեմի Երեւան:

Նշվեց, որ մեքենաներով կգնան մինչեւ «Շանգրի լա» խաղատան մոտ, որտեղից արդեն ոտքով կմտնեն Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ