News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Մենք պարտված, կորսված ազգ չենք, մենք կարող ենք հաղթել, իսկ կարող ենք այն ժամանակ, երբ ունենում ենք ճիշտ քաղաքական միտք, ընտրում ենք ճիշտ ռազմավարություն: Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանը:

«Եթե ունենում ես սխալ ռազմավարություն պարտվում ես: Սա նշանակում է, որ ամեն ինչ գտնվում է մեր ժողովրդի ձեռքին»,-ասաց նա:

Հարցին՝ միանալո՞ւ են այսօր Հանրապետության հրապարակում նախատեսված հանրհավաքին, Զուրաբյանը պատասխանեց. «Մեզ համար միանալ որեւէ նախաձեռնության կամ շարժման, գոյություն չունի: 1988-ից սկսած մենք ամենամեծ ցույցերը, ամենամեծ շարժումներն ենք արել: Միշտ եղել է նույն մոտեցումը, որ եթե մենք նախաձեռնում ենք շարժում, հեղինակ ենք կամ համահեղինակ, ինչպես եղավ 2014 թվականին հրաշալի քառյակի հետ միասին, մենք բնականաբար, ղեկավարում ենք շարժումը եւ պատասխանատվություն ենք կրում մեր որոշումների, մեր ռազմավարության համար:

Տվյալ դեպքում որքան էլ մենք համակրենք այն բողոքին, որը իսկապես լուրջ հիմքեր ունի, քանի որ մենք չենք համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ: Մենք կհետեւենք այս շարժմանը:

Քանի որ մենք չունենք կուսակցական որոշում հանրահավաքի հետ կապված, այդ շարժման տակտիկայի հետ կապված, ամեն մեկը իր անհատական որոշումը կկայացնի»:

Նա նաեւ նկատեց, որ սա համաժողովրդական բողոք է այն անգլուխ, միակողմանի, անռազմավար քաղաքականության, որը տանում են այսօրվա իշխանությունները, եւ Փաշինյանի քաղաքականությունն ամեն մեկը մի ձեւի է քննադատում:

Հարցին՝ ՀԱԿ-ի կողմից հայտարարություն կլինի՞ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հետ կապված, Զուրաբյանը պատասխանեց. «Հայտարարությունը չի կարող բացառվել, եթե մենք քաղաքական ուժ ենք, որոշակի զարգացումների դեպքում կարող է նպատակահարմար համարենք հյտարարությամբ հանդես գալ: Այս պահին հայտարարություն չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ
Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի...
«Փաստ». Ինչի՞ համար է պայքարը. որ բացառվեն «գիշերային կապիտուլյացիաները»
«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական...
«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին...
«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին
Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել...
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի...
«Հրապարակ». Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել...
Ամենաշատ