News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանը:

«Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լիենլ այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, բնականաբար, այս բողոքը հասունացել է ժողովրդի մեջ, այլ հարց է, թե այս բողոքը ճիշտ կտանեն կազմակերպիչները, թե սխալ. դա վճռվելու է այս օրերին:

Հարցին՝ կհաջողվի՞ մեծ զանգվածներ հանել պայքարի, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նխադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն»:

Նա կարեւորեց, թե ինչ հարցերում են քննադատում իշխանություններին. «Կարող է մեկը գա ասի՝ եկեք վիլսոնյան Հայաստանը վերականգնենք, ու եթե դու այդ հարցը չես դնում, դրա համար քեզ քննադատում ենք: Կամ այն, ինչ արեց խորհրդարանական ընդդիմությունը, որ ասաց՝ եկեք 1993 թվականի շփման գծով սահմանազատում անենք: Դա հիմարություն է: Եթե այդ տեսակետից պետք է քննադատեն Նիկոլ Փաշինյանին, դրանով նրան կուժեղացնեն: Իսկ եթե խոսքը լինի ռեալիստական, նորմալ պահանջների մասին, օրինակ, որ մերժելով այս անգլուխ, հտվածային սահմանազատումը, առաջարկեն ամբողջական սահմանազատում, բայց չմերժեն սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտության գալու գաղափարը: Եթե մոտեցումները դա լինեն, դա կհավաքի ժողովուրդ: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, շատ մեծ է հավանականությունը, որ կարելի է հասնել արդյունքների: Բայց ոչ մի բան երաշխավորված չի կարող լինել»,- ասաց Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ
Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի...
«Փաստ». Ինչի՞ համար է պայքարը. որ բացառվեն «գիշերային կապիտուլյացիաները»
«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական...
«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին...
«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին
Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել...
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի...
«Հրապարակ». Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը
Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել...
Ամենաշատ