News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 5-ին, ժամը 08:00-ի սահմաններում, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 43-ամյա Միսակ Ստեփանյանին գտել են բնակելի գոտու լվացարանում` կախված վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով, Միսակ Ստեփանյանը 2011 թ. մայիսի 2-ին Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 4 կետով: Մ. Ստեփանյանին դատավճռով նշանակվել էր հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից, որը դադարեցվել էր 18.11.2011թ.: Գոռ Ղլեչյանին ուղված այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նա կալանվայրում հայտնի էր, որպես «թզբեհ սարքող», նա արձագանքեց. «Յուրաքանչյուրն իր զբաղմունքը ունի մեկը խաչ է սարքել, մյուսը` թզբեհ: Հնարավոր է»: Ինչ վերաբերում է  մահվան պատճառներին, Ղլեչյանը տեղեկացրեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ քննություն է ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ