News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ապրիլի 1-ին` Խաբելու օրը, Մխչյանում է եղել հայոց իշխանական իսթեբլիշմենթը` հյուր Արգամիչներին: «Ոչ թե խաբելու, այլ ընտրություններին բարի երթ մաղթելու, իրար հետ մոտիկից շփվելու, ընտրություններից առաջ իրար «զգալու» համար (հասկանալի է` Արգամիչը հաճելին համընթաց օգտակարած կլինի սեփական շահերին, բայց դա չէ կարեւորը): Այնտեղ են եղել կոալիցիոն բոլոր լիդերները` Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը եւ, իհարկե, ընտանիքի հարազատ անդամ Գագիկ Ծառուկյանը:

Վերջինիս «կոմպանյոնությունը» ՀՀԿ եւ ՕԵԿ լիդերներին, երբ դեռ չէր չորացել Օսկանյանի ուրբաթ օրվա մտքի թանաքը, այն է` ԲՀԿ-ի մասնակցությունը կոալիցիային ձեւական է եղել, ու ինքը` Օսկանյանը, նոր կոալիցիա է կազմելու (բաց տեքստով հենց դա էր նշանակում նրա ասածը) ընտրություններից հետո, դիտարժան է սպրդող այն լուրերի ֆոնին, թե Օսկանյանն այժմ դեֆակտո, իսկ ընտրություններից հետո արդեն դեյուրե վերցնելու է ԲՀԿ-ի լիդերությունը: Մխչյանի «սխոդկան» առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ տեղի էր ունենում ԲՀԿ-ի «հոր»` Մոսկվայից վերադարձի եւ նրա սպասվող նախընտրական հայտարարության ֆոնին արձանագրելու, որ կոալիցիայի մահվան մասին լուրերը չափազանցված են: Ավելին, Օսկանյանից առկա նոր «մարտահրավերը» կոալիցիոն կապերն էլ ավելի սերտ է դարձրել, ստիպելով քով քովի գալ, առաջին հերթին, Գագի Ծառուկյանի «համար»: Հասկացե՞լ են ԲՀԿ-«հայրերը» մխչյանյան սույն մեսիջը, թե՞ ոչ, կերեւա առաջիկայում», - գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ