News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Պրահա այցելությունը մեկնարկի օրը, ապրիլի 5-ին նշանավորվել է նաեւ այցի ընթացքում չեխահայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիայով:

Թեեւ Պրահայում տեղացող հորդառատ անձրեւին, չեխահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել Ալիեւի կեցավայրի առջեւ եւ պարզել էին «Ալիեւը բռնակալ է», «Ժողովրդավարությունը նավթից թանկ է», «Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է» եւ նման այլ կարգախոսներով պաստառներ:

Չեխահայերի բողոքի ակցիան լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների, այդ թվում հեռուստատեսությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ