News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 10-ից Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը կսկսի իր նախընտրական քարոզարշավը 17-րդ ընտրատարածքում: Այդ մասին ապրիլի 6-ի մամլո ասուլիսում հայտարարել է անձամբ Կարապետյանը` ավելացնելով, որ նախընտրական շտաբը կբացվի ապրիլի 9-ին` Արտաշատում, իսկ դրանից բացի` Երեւանում կգործի եւս մեկ շտաբ:

Ըստ նրա` 17-րդ ընտրատարածքում դեռեւս ոչ ոք նախընտրական կաշառք չի բաժանել, սակայն եթե նման բան տեղի ունենա, նա անպայման կհայտնի այդ մասին մամլո ասուլիսում: Կարապետյանը նաեւ վստահություն է հայտնել, որ կայանալիք խորհրդարանական ընտրություններին իշխանությունները զեղծարարություններ չեն իրականացնի ընտրատեղամասերում, քանի որ այդ փուլն արդեն անցած է. «Դա նրանց այժմ պետք չէ, նրանք 550 հազարով ավելացրել են ընտրողների քանակը: Ստացվում է, որ երկրի սահմաններից դուրս գտնվող հայերը վերադառնում են, իսկ մենք այդ չենք նկատել: Արդյունքում, ընտրողների քանակն ավելացել է  30%-ով, ընտրողների եւս այդքան տոկոս չի մասնակցում ընտրություններին, հետեւաբար, իշխանություններն ազատ կօգտվեն այդ հնարավորությունից»:

Խոսելով 17-րդ ընտրատեղամասում իր հակառակորդների մասին` Կարապետյանը նշել է, որ իր համար գլխավոր հակառակորդ է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Կարինե Պետրոսյանը, որն, ըստ նրա, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է: 

Այն հարցին, թե ինչու է նա հենց այդ ընտրատեղամասում դրել իր թեկնածությունը, Կարապետիչն սպառիչ պատասխան է տվել.  «Այդպես եմ ուզել: Եւ ես վստահ եմ, որ կհաղթեմ»:

Նշենք, որ 17-րդ ընտրատեղամասում բացի Տիգրան Կարապետյանից եւ Կարինե Պողոսյանից իրենց թեկնածություններն են առաջադրել նաեւ ՀՅԴ Դաշնակցությունից Մանվել Հայրապետյանը եւ անկուսակցական Գագիկ Ներսիսյանը: Հենրիխ Աբրահամյանը` Հովիկ Աբրահամյանի եղբայրը, որը նույպես առաջադրել էր իր թեկնածությունը, ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ