News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է ֆիքսված հեռախոսակապի կորպորատիվ հաճախորդներին, որ վերջին շրջանում նկատվում են Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից կոտրելու ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր:

«ԱրմենՏելից» NEWS.am-ին հայտնում են, որ նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Արդյունքում հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց:

Ընկերությունը կոչ է անում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայաններն օգտագործող հաճախորդներին կատարել կարգավորումներ` չարտոնված զանգերից խուսափելու համար:  Համապատասխան հրահանգները տեղադրված են «ԱրմենՏել» ընկերության պաշտոնական կայքի` safe.beeline.am էջում:

Ընկերությունը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ