News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայկական հարցի կողմնակիցները կձգտեն ԱՄՆ-ի պաշտոնական ճանաչմանը, բայց առանց նախորդ լավատեսության: Այդպիսի կարծիք հայտնեց NEWS.am-ին ամերիկահայ պատմաբան, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, Ցեղասպանության ճանաչման կողմնակիցները միեւնույն ժամանակ կորոնեն այլ ճաապարհներ, ինչպիսիք են հայկական եկեղեցիները եւ գույքը Հայոց պատրիարքարանին եւ այլ կառույցներին վերադարձնելը:

«Մյուս կողմից, թուրքական լոբբին եւ կառավարությունը կօգտագործեն իրենց ուժեղ մարտավարական, ռազմական եւ առեւտրական առավելությունները` կասեցնելու համար այդ ջանքերը, մինչ հարցը փակվի ապրիլի 24-ից հետո: Չեզոքացնել հայկական ձայնը մինչ անցնի ապրիլի 24-ի ավյունը. նույն ռազմավարությունը նրանք կօգտագործեն նաեւ 100-ամյա տարեդարձի համար», - ասաց Ռ. Հովհաննիսյանը: Ըստ նրա, թուրքական կողմը կարծում է, եւ ոչ առանց պատճառի, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին:

«Չնայած դրան, հայկական հարցի պաշտպանները կշարունակեն իրենց պայքարը», - հավելեց Ռ. Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ