News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բոլոր ժամանակներում հայ կինն իր դերակատարությունն է ունեցել Հայաստանի պատմության այս կամ այն կարեւոր իրադարձության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նրա խոսքով՝ հայ կնոջ դերը մեծ է հասարակական-քաղաքական կյանքում, այդ մասին է վկայում տարբեր առաջատար ոլորտներում ներգրաված կանանց թվի աճը: «Այն դժվարին ճանապարհը` խորհրդարանական ընտրությունները, պետք է անցնենք առանց միմյանց սեւացնելու` խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում»,- ասաց պատգամավորը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը նշեց, որ խորհրդարանում կին-տղամարդ տոկոսային հարաբերակցությունից զատ, կանայք կարողանում են մի շարք ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալել եւ հասնել հաջողության: «Հայ քաղաքական դաշտում գենդերը նվաստացնում է կնոջ կերպարը, հայ կինը ինչպես այսօր, այնպես էլ արցախյան ազատամարտի տարիներին լուրջ դերակատարություն է ունեցել եւ հաճախ տղամարդկանցից էլ մեծ գործ է անում»,- նշեց նա։

Իսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ խորհրդարանում կանանց թիվը կապ չունի։ «Կարևորը ոչ թե քանակն է, այլ՝ որակը. սա, չգիտես ինչու, կանանց դեպքում փոխվում է, քանի որ Ազգային ժողովում գերակշռում են տղամարդիկ»:

Ամփոփելով՝ բանախոսները նշեցին, որ անկախ իրենց կուսակցական գաղափարախոսությունից կինն իր ապրած կյանքով, բարոյական կերպարով պետք է օրինակ ծառայի հասարակության համար` իր հետ քաղաքականություն բերելով հանդուրժողականություն, սուր անկյունները հարթելու կարողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ