News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական արշավն սկսել է  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպումով:  Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, համամասնական ցուցակի թեկնածուների եւ քաղխորհրդի անդամների հանդիպումն ընտրողների հետ տեղի է ունեցել քաղաքապետարանի մերձակա տարածքում: Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը գնում է «Մեր խոսքը գործ է» կարգախոսով:

Ներկայացնելով նախընտրական ծրագրի հիմնական դրույթները` Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այն մշակելիս խորհրդակցություններ են եղել նաեւ  օտարերկրյա տնտեսագետների հետ, եւ կուսակցությունը պատրաստ է կյանքի կոչել ծրագիրը, սակայն հասարակության օգնության եւ աջակցության կարիքն ունի:

«Ցանկանում եմ, որպեսզի երկրից դադարի բնակչության հոսքը, մարդիկ ապահովված լինեն աշխատանքով, տղամարդիկ կարողանան ապահովել իրենց ընտանիքներին, կենսաթոշակառուներն արժանապատիվ ապրեն, զարգանա միջին բիզնեսը»,-հայտարարեց Ծառուկյանը: Կուսակցության առաջնորդը նաեւ վստահեցրեց, որ իր ղեկավարած ուժի մեկ երրոդը երիտասարդությունն է կազմում, որի հետ կուսակցությունը կապում է  երկրի հետագա  զարգացման հեռանկարները:  Միաժամանակ Ծառուկյանը վստահեցրեց, որ ոչ մի անձնական նպատակ չի հետապնդում:

Մինչ ընտրողների հետ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելեցին Ծառուկյանի աջակցությամբ Աբովյանում կառուցվող Սբ Հովհաննես եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ