News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Հայ վարորդի անփութության հետեւանքով ԱՄՆ Գլենդել քաղաքում մեծ վթար է եղել:

Glendale News-Press-ի փոխանցմամբ, Վենտուրա (134) մայրուղին մոտ 7 ժամ փակ է եղել, երբ մարդատար մի մեքենա բախվել է վառելիք տեղափոխող բեռնատարին: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, տեղի ժամանակով, ժամը 23-ին:

Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Honda մակնիշի մեքենան մեծ արագությամբ է սլացել եւ ետեւից բախվել է բեռնատարին: Երկու մեքենաների վարորդներն ու Honda-ի ուղեւորը դուրս են նետվել մեքենաներից եւ չեն վնասվել, իսկ բեռնատարն անմիջապես պայթել է: Ոստիկանությունը փակել է ճանապարհը, որը վերաբացվել է կիրակի առավոտյան, ժամը 6-ին:

Honda մեքենայի 25-ամյա վարորդը ձերբակալվել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Ոստիկանությունը հայտնել է նրա անունը` Գլենդելի բնակիչ Հակոբ Մաղաքյան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ