News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր թոշակառու կապահովվի մարդավայել կենսաթոշակ` միջինը 63 հազ. դրամի չափով, ներկայիս 31.2 հազ. դրամի համեմատ: Հայ Հեղափոխական դաշնացությունն այսօր` ապրիլի 9-ին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: 2012-17 թ.թ. ՀՅԴ-ն խոստանում է վերացնել չքավորությունը, ձեւավորել միջին խավ, երաշխավորել բարեկեցիկ կյանք:  Դաշնակցությունը նաեւ խոստանում է առաջիկա 5 տարում զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները: Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության շնորհիվ Հայաստանի բնաչությունը տարեկան միջինը կաճի 50 հազարով:

Դաշնակցությունում համոզված են, որ իրենց կհաջողվի 5 տարում կրկնապատկել ՀՆԱ-ն, եռապատկել բյուջեն, ստեղծել 200 հազար նոր աշխատատեղ:

Դաշնակցության նախընտրական խոստումները միայն սոցիալական մասով, ըստ փորձագետների նախնական գնահատականի, պետական բյուջեից տարեկան պահանջելու է 1-1.2 մլրդ դոլար, որից միայն թոշակների համար` մոտ 500 մլն դոլար: Բյուջեն համալրելու համար ՀՅԴ-ն խոստանում է հարկել գերշահույթները (հատկապես` հանքարդյունաբերությունում), կիրառել գույքահարկն այնպես, որ հարուստները զգալիորեն ավելի շատ հարկ վճարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ