News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական բանկը չպետք է զբաղվի ֆինանսական շուկայի կարգավորմամբ: Այդ մասին այսօր` ապրիլի 9-ին հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը` ելույթ ունենալով ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ:

Ըստ Ա. Մինասյանի` ԿԲ քաղաքականությունը նպաստում է երկրի տնտեսության ծառայեցմանը բանկային համակարգին, իրական տնտեսությունն ու բաժնետիրական ընկերությունները չեն կարողանում շնչել: ՀՅԴ անդամի կարծիքով` պետք է ստեղծել նոր գործակալություն, որին կվստահվի ֆինանսական շուկայի կարգավորումը, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: ՀՅԴ-ն նաեւ հնարավոր է համարում ԱՊՊԱ վճարների նվազեցումը 10 հազար դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ