News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն, այսօր` ապրիլի 10-ին, այցելել են Հայաստանում գերության մեջ գտնվող Մամեդբաղիրը Ախունդզադեն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ իրենց ներկայացուցիչները նրան նամակ են հանձնել, իսկ վերջինս էլ հորն ուղղված նամակն է հանձնել Կարմիր խաչի ներկայացուցիչներին:

Ադրբեջանական բանակի առաջին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ախունդզադեն ինքն է այս տարվա հունվարի 23-ին գերի հանձնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահներին` Ադրբեջանի եւ ԼՂՀ զորքերի շփման գծի հյուսիս-արեւմտյան հատվածում, Վերին Չայլուի մոտ:

Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցները Կարմիր խաչի ներկայացուցիչների` գերուն այցելելու լուրը ներկայացրել են իրականությունից շատ կտրված` վկայակոչելով Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցչության մամուլի քարտուղար Շահլի Ղահրամանովին: Այս անգամ ապատեղեկատվությունը վերաբերում է Մամեդբաղիր Ախունդզադեի գտնվելու վայրին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, գերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, թեեւ բազմիս նշվել է, որ նա Երեւանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ