News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2012 թվականի առաջին եռամսյակի ԱՊՊԱ-ի գծով տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ չնայած կնքված պայմանագրերի թվի նվազմանը` կտրուկ աճել է գրանցվող ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:

Ըստ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»-ի կոնտակտ կենտրոնի տվյալների`` 2012 թ. առաջին եռամսյակում պատահարների քանակը կազմել է 4768 այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ընդամենը 2869 դեպք (աճը կազմել է 66 տոկոս): Ընդ որում, հունվարին դեպքերի քանակն աճել է 54 տոկոսով, փետրվարին` 90 տոկոսով:  

Գերազանցվել է մեկ օրվա ընթացքում ՃՏՊ-ների բացարձակ ռեկորդը, որը սահմանվել էր անցյալ տարի եւ կազմել 120 ՃՏՊ մեկ օրվա ընթացքում: Մարտի 16-ին տեղացած առատ ձյան ժամանակ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ.-ի Կոնտակտ կենտրոնում գրանցվել է 800 զանգ, որից 164-ը եղել է պատահարների վերաբերյալ: Նման քանակությամբ զանգեր սպասարկելու համար ընկերության բոլոր ստորաբաժանումներն աշխատել են արտակարգ իրավիճակներում: Մեծ թվով ՃՏՊ-ների պատճառով երթեւեկությունը քաղաքում խիստ դժվարացած էր, աշխատակիցները դժվարությամբ էին հասնում դեպքի վայր: Վթարային կոմիսարների աշխատանքին միացել էին ընկերության այլ աշխատակիցներ: Ընդ որում, ըստ մասնագետների կարծիքի, վթարների նմանատիպ աճի հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ չնայած օդերեւութաբանական ծառայությունների կանխատեսումներին՝ վարորդները ժամանակից շուտ էին փոխել անվադողերն ամառայինի: Ձյան ժամանակ վթարների քանակն աճում է միջինը 3 անգամ:

Համաձայն Հայտերի կարգավորման կենտրոնի տվյալների՝ տարվա սկզբից հատուցման ենթակա վնասների գումարը կազմել է մոտ 1.1 մլրդ դրամ:

Նշենք, որ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը տարվա սկզբից գրանցել է ՃՏՊ-ների արդյունքում մարմնական վնասներ պատճառելու 128 դեպք, մեկ մարդ զոհվել է: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում տուժողների թիվը կազմել է 69:

 2011 թվականի տվյալների վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ՃՏՊ-ների բաշխումը մարզերով տեղի է ունենում գրանցված ամտոմեքենաների քանակին համամասնորեն: Հետեւաբար, վթարների առավելագույն թիվը գրանցվում է Երեւանում, ընդ որում ամենամեծ թիվը գրանցվում է ցերեկը՝ 13:00 մինչեւ 14:00 ժամանակահատվածում: Ընկերությունում գրանցվել է 2 դեպք, որոնց արդյունքում վնաս է պատճառվել 8 օբյեկտի, եւ 3 դեպք՝ 6-ի: Յուրովի ռեկորդ է սահմանել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում ապահովագրված մի վարորդ, որը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում վթարի է ենթարկվել եւ դրանում մեղավոր է ճանաչվել 5 անգամ: ՃՏՊ-ի մասնակից կանանց թիվն աննշան է. նրանք կազմում են զանգահարողների ընդամենը 2,5 տոկոսը: Ընդ որում «ամենավթարային» անունն է Լուսինեն, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Աննաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ