News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դաշնակցությունը գալիս է, որպեսզի իշխանությունը վերադարձնի ժողովրդին: Այդ մասին Ազատության հրապարակում, այսօր` ապրիլի 10-ին, կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Մենք չենք եկել իշխանությունը վերցնելու կամ խլելու, կամ էլ ընտրակաշառքով գնելու համար, ինչպես դա անում են ուրիշները:

Մենք չենք եկել իշխանություն մուրալու: Մենք եկել ենք վերցնելու այն, ինչ Սահմանադրությամբ մերն է` իշխանությունը: Այն իշխանությունը, որը խաբեությամբ, ընտրակաշառքներով ձեզնից ուզուրպացրել եւ գողացել են: Մենք ցանկանում ենք այդ իշխանությունը վերադարձնել ձեզ:

Բայց պետք է անկեղծ լինենք եւ խոստովանենք մեզ` իշխանությունը մեզնից գողացել են եւ յուրացրել` օգտագործելով մեր թուլությունները: Եւ մենք կվերադարձնենք իշխանությունը` հիմնվելով ձեր լավագույն հատկանիշների` քաջություն, հայրենիքի համար զոհվելու պատրաստակամություն վրա»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

«Եկեք հիշենք, ով է եղել խորհրդարանում: Փորձենք տեսնել, ում ենք մենք հանդուրժել Հայաստանի խորհրդարանում. տգետների, գողերի: Այժմ, երբ մենք ուժեղ ենք, մենք թույլ կտա՞նք, որ կաշառք տվողը հայտնվի խորհրդարանում: Ոչ: Թույլ տանք, որ վախկոտները հայտնվեն խորհրդարանում եւ ձեր փոխարեն որոշեն ձեր ճակատագիրը: Ոչ: Պատրաստ ենք մենք վերադարձնել իշխանությունը եւ ազատությունը: Այո»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, շատերի խաբուսիկ գործողությունները շեղում են ուշադրությունը ՀՅԴ-ի հեղափոխականությունից:

«Հեղափոխականությունը գոռոցների, աղմուկի մեջ չէ: Նույնիսկ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, կարդալով մեր վերջին ծրագիրը, ընդունում են այն որպես հաջողված եւ կայացած: Ահա իսկական հեղափոխականությունը: Եւ եթե մենք ձեր օգնությամբ կարողանանք դարձնել այն մեր կյանքի մի մասը, ապա հեղափոխությունը կտեսնեն այստեղ կանգնած երեխաները: Դուք ինքներդ կտեսնեք դա: Քանի որ իշխանությունը կվերադառնա ձեզ, եւ հեղափոխության նման կփոխի ձեր կյանքը»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Հանրահավաքն սկսելուց առաջ, Դաշնակցությունը երթ է կազմակերպել` Մատենադարանից դեպի Երեւանի կենտրոնական փողոցներ:

Նշենք, որ հանրահավաքը կազմակերպվում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Մայիսի 6-ին երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: ՀՅԴ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է 85 մարդ: Առաջին եռյակում են ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: ՀՅԴ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրել է 8 թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ