News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի համագործակցությունը ԵԽ կառույցների հետ եւ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԽ դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման եւ զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ-ին կարեւոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը:

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ