News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է կասեցնել բոլոր խախտումները կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում: 

Ըստ նրա` թեեւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու  քաղաքական որոշմանը, այնուամենայնիվ, կարող են գտնվել մարդիկ, որոնք կցանկանան շրջանցել օրենքը: «Երբ ներքեւներում բարձրանում է անձնական շահերի հարցը, իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր արջի ծառայություն կմատուցեն: Սակայն անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի նա, ով կբացահայտվի խախտումների մեջ, անկախ կուսակցական պատկանելությունից, ոստիկանությունը կգործի օրենքի պահանջներին համապատասխան, եւ սառը ցնցուղ կլինի ցանկացած տեսակի արկածախնդիրների համար», -  ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Գասպարյանը:

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ ընտրությունները կլինեն ազնիվ եւ արդար, եւ կարծում եմ, որ նրանց արդյունքները մեզ շատ սերտ կմոտեցնեն Եվրոպային», - հայտարարել է Վ. Գասպարյանը: Պատասխանելով ընտրացուցակների ճշտումների մասին հարցին` Գասպարյանն ընդունել է տարիների ընթացում կուտակված խնդիրների առկայությունը: Նրանց շարքում նա մատնանշել է ցուցակներում առկա մահացածների անունները, որոնց հարազատները նեղություն չեն  քաշել հայտնելու:

Ընտրացուցակների ճշգրտման առավել արդյունավետության համար կատարվում է  հասցեների հստակեցում` տեսուչների ներգրավվածությամբ: Ինչ վերաբերվում է երկրից բացակայող քաղաքացիներին, ապա ոստիկանության պետը հիշեցրել է, որ խոսքը միգրացիոն գործընթացների մասին է, եւ հետեւել` գտնվում է մարդն արդյոք երկրում, թե` ոչ, քվեարկել է, թե` ոչ, անհնարին է: Ըստ նրա` մի քանի օրվա ընթացքում տարբերությունը, շնորհիվ միգրացիայի, կարող է կազմել մի քանի հազար: Այնուամենայնիվ, Գասպարյանը վստահեցրել է, որ ոստիկանությունը լուրջ վերահսկողություն կիրականացնի:

Խոսելով զանազան խախտումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների մասին` ոստիկանապետը նշեց, որ ամեն ինչ պետք է հիմնավորված լինի:  «Հակառակ դեպքում, եթե դա թելադրված է արկածախնդրությամբ, ես կարող եմ շատ հետաքրքիր թեմաներ առաջարկել, բայց` ոչ քաղաքական բնույթի», - կատակել է Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ