News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի սպանության վարկածներից մեկը խանդի հողի վրա տեղի ունեցած սպանության վարկածն է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց  նաեւ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կատարվածը միանշանակ քաղաքականության հետ կապ չունի: Իսկ այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել, նա պատասխանեց, որ դա վարկածներից մեկն է:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանն ունի 4 զավակ` 1 որդի եւ 3 դուստր: Ի դեպ, գյումրեցիների շրջանում նրա աղջիկներն,  ի տարբերություն տղաների, աչքի են ընկել իրենց համեստությամբ եւ առաքինությամբ: Իսկ որպես կասկածյալ գյումրեցիների շրջանում շրջանառվում է Ոստիկանության Անիի բաժնի նախկին պետ` Սամվել Սարգսյանի որդու անունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում  ապրիլի 12-ին, սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս է եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել է ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել են ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշեց, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի է ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը, ով 3 աղջիկ ունի: Ինչը, սակայն ավելի ուշ քննչական ծառայությունից հայտնեցին, որ կապ չունի սպանության հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ