News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցության, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման եւ ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Լատվիայի դեսպան Գինտս Ապալսի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի եւ Ռիգայի միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա եւ համոզմունք է հայտնել, որ  երկու մայրաքաղաքների միջեւ  գործընկերային հարաբերությունները այսուհետզարգացման նոր որակ ու ընթացք կստանան:

«Մենք հույս ունենք, որ ինչպես դուք, այնպես էլ Լատվիայում Հայաստանի հանրապետության դեսպանը  մեծապես կաջակցեք Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխշահավետ համագործակցություն հաստատմանը` մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման եւ այլ ուղղություններով: Մենք պատրաստ ենք ներդրումային ծրագրեր ներկայացնել եւ այդ առումով շնորհակալ կլինենք ձեր աջակցության համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանը նախ նշել է, որ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը  գոհունակությամբ ընդունել է Երեւան այցելելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը։ Գինտս Ապալս իր հերթին նշել է, որ  2 քաղաքների միջեւ հարաբերությունները ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն եւ պատրաստակամություն է հայտնելով հնարավորին աջակցել երկուստեք կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:

«Վստահ եմ, որ բազմակողմ համագործակցության առաջարկն ու ներդրումային ծրագրերը կհետաքրքրեն մեր գործարարներին եւ համատեղ աշխատանքից Ռիգան ու Երեւանը միայն կշահեն»,-  նշել է դեսպան Ապալսը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ռիգայի քաղաքապետի Երեւան կատարելիք այցելությունից հետո, երբ կստորագրվի երկու քաղաքների միջեւ փոխգործակցության համաձայնագիրը, Երեւանի եւ Ռիգայի միջեւ  արդեն կոնկրետ ծրագրեր կիրականացվեն։ Տարոն Մարգարյանը դեսպանին հրավիրել է նաեւ մասնակցելու ապրիլի 14 –ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում իրականացվելիք ծառատունկին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ