News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը շարունակում է նախընտրական հանդիպումների շարքը: Այսօր` ապրիլի 13-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է Արարատի մարզ, հանդիպումներ ունեցել Այնթափ, Հայանիստ եւ Ավշար գյուղերի, Մասիս, Արարատ, Վեդի, Արտաշատ քաղաքի ընտրողներին:

Իր ելույթում անդրադառնալով գործող իշխանությանը քննադատողներին` Սերժ Սարգսյանը նշել է, թե շատ քաղաքական ուժեր կան, ովքեր առանձնապես հակված չեն ժրաջան աշխատանքի, փորձում են հանիրավի քննադատել իշխանություններին, որ վերջինս չկարողանա զբաղվել հիմնական խնդիրներով: «Ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ զգույշ լինել եւ տեսնել, թե ովքեր են խոստում տվողները, ինչպիսի ճանապարհ են անցել եւ ինչպիսին են կենցաղում, ինչպիսին է նրանց միջավայրը»,- ասել է նա` ընդգծելով, որ ՀՀԿ-ն միշտ եղել է ժողովրդի աչքերի առջեւ եւ ջանք չի խնայում ծրագրերն իրականացնելու համար:

Ավշարում՝ թիվ 18 ընտրարարածքում նախագահը կոչ է արել ընտրել պատգամավորության թեկնածու Արայիկ Գրիգորյանին, ում, ի դեպ, առաջադրել է Հայ հեղափոխական դաշնակցությունը:

«Տարօրինակ երեւույթ մի համարեք: Մենք հանդուրժողականության եւ քաղաքակիրթ երկխոսության կողմնակից ենք եւ շատ կարեւոր խնդիրներ փորձում ենք լուծել` միավորելով շատերի ջանքները: Եթե Արայիկը Հանրապետական չէ, դա ոչինչ չի նշանակում», - հայտարարեց ՀՀԿ նախագահը:

Հիշեցնենք, որ թիվ 18 ընտրարարածքում ՀՅԴ-ն առաջադրել է խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արայիկ Գրիգորյանի թեկնածությունը, ՕԵԿ-ը` գործող պատգամավոր Իշխան Խաչատրյանի: Ինքնառաջադրվել է Երասխ գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ