News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի գյուղատնտեսության նախարար Օրիթ Նոքեդն ապրիլի 15-ին մեկնել է Հարավային Կովկաս: Երկու օր նա կանցկացնի Երեւանում: Հայաստան այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարների  հստակեցումն է, հայ գործընկեր Սերգո Կարապետյանի հետ  համատեղ նախագծերի իրականացման հնարավորության քննարկումը:

Այցի ընթացքում Նոքեդը նախատեսել է նաեւ հանդիպումներ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Իսրայելցի նախարարը կայցելի Երեւանի կոնյակի գործարանը, պսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, կծանոթանա  հնագույն ձեռագրերի ինստիտուտ  Մատենադարանի նմուշներին:

Այնուհետեւ Նոքեդը կուղեւորվի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է  IzRus պորտալը, նա մի շարք հանդիպումներ կունենա Միացյալ ազգերի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ադրբեջանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված են Իսրայելի հետ համագործակցությամբ:

Մինչեւ ամսվ ավերջ Հարավային Կովկաս կժամանի նաեւ Իսրայելի գերագույն ղեկավարության անդամներից մեկը: Նրան կուղեկցեն մի շարք պաշտոնյաներ: Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով IzRus պորտալն առայժմ չի հրապարակում այցի մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ