News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Դուք ինձ հնարավորություն տվեցիք նորովի նայել «նավթ -ցեղասպանություն» բառակապակցությանը` բարոյականության անկում, հայտարարել է  կազակների ներկայացուցիչ  (կազակների կապելլան) Օլեգ Վասիլյուկը  «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 10 ապրիլի 1992» ֆիլմը դիտելուց հետո:

Վասիլյուկը նշել է, որ եթե Ուկրաինայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվի, դրանով կհարգվի եղբայր ժողովրդի հիշատակը, որը սոսկալի ողբերգություն է ապրել:  «Համոզված եմ, որ բոլորը կմիանան Ուկրաինայի իշխանություններին ուղղված մեր դիմումին, որով խնդրում ենք օրենսդրական մակարդակով  ապրիլի 24-ը ճանաչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր», - ասել է նա, գրում է  Analitika.at.ua-ը:

Կիեւում ապրիլի 13-ին կլոր սեղան է անցկացվել  «Հայոց ցեղասպաննություն. անպատժելիությունը ծնում է կրկնություն» թեմայով, կայացել է   «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 10 ապրիլի 1992» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Կլոր սեղանին մասնակցել են ուկրաինացի հայտնի քաղաքագետներ, գիտնականներ եւ քաղաքական գործիչներ, կազակների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվանին ուղղված դիմումը, որում կոչ է արվում ապրիլի 24-ը ճանաչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ