News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բոգորոդիցկի բնակիչ, գործարար Գեղամ Սարգսյանին, որն սպանել էր երեք  կողոպտիչների, դուրս են գրել հիվանդանոցից:

«Կոմսոմոլսկայա պրավդային» հիվանդանոցում հայտնել են, որ Սարգսյանն ամբուլատոր բուժում կստանա տանը: Այժմ նրա առողջական վիճակը դա թույլ է տալիս: Սակայն նա, միեւնույն է,  նյարդաբանի հսկողության տակ կլինի: Հիշեցնենք, հանցագործների դեմ պայքարում նա գանգուղեղային փակ վնասվածք էր ստացել:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 52-ամյա գործարարի եւ նրա ընտանիքի վրա հարձակումը տեղի է ունեցել  Բոգորոդիցկ քաղաքի Օկտյաբրսկայա գյուղում, ապրիլի 7-ին: Այդ պահին գործարարի ամբողջ ընտանիքը տանն է եղել` տանտերը, կինը, դուստրը եւ նրա չորս անչափահաս երեխաները:

Նախապես քննիչները հայտնել էին, որ Գ. Սարգսյանը կարող է պատասխանատվության ենթարկվել ինքնապաշտպանությունը գերազանցելու համար, բայց հետո հայտնի դարձավ, որ նա քրեական պատասխանատվություբ չի կրի: Միաժամանակ նշվում է, որ իրավաբանական վերջնական գնահատականը կտրվի միայն հետաքննական ամբողջական ծավալով գործողություններ իրականացնելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ