News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այս ընտրությունները, դրական փոփոխությունների առումով, 2007թ-ի նախընտրական քարոզարշավից տարբերվում են հեռուստատեսային համեմատաբար հավասար լուսաբանմամբ: Այս մասին, այսօր` ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 12-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը: Իսկ բացասական առումով նա առանձնացրեց այն հանգամանքը, որ ԱԱԾ աշխատակիցները կրնկակոխ հետեւում են իրենց:

Ինչ վերաբերում է խախտումներին, Բախշյանը նշեց, որ բոլորը խոսում են այն մասին, որ ընտրակաշառք են պատրաստվում բաժանել: «Քարոզարշավի  հենց երկրորդ օրը ահազանգվեց, որ Մանանդյան փողոցի վրա հանրապետական կուսակցության այսինչ մականունավոր մարդը  8 հազար դրամ է բաժանում, իսկ ԲՀԿ-ն 13 հազար դրամ: Ներկա պահին բաժանելու մասին խոսակցություններ չկան, բայց բոլորն ասում են, որ պատրաստվում են: Սակայն ԲՀԿ-ն շարունակում է պարարտանյութ բաժանել, իսկ ՕԵԿ-ը մուրաբաներ»,- նշեց Անահիտ Բախշյանը:

Ի դեպ, նա խոշոր դրամանական պարգեւ  խոստացավ նրանց, ովքեր կլուսանկարեն կամ կձայնագրեն ընտրակաշառք բաժանելու պահը եւ կփոխանցեն իրեն: «Դրամական լուրջ պարգեւ եմ խոստանում այն լուսանկարի համար, որտեղ պատկերված կլինի  կաշառք տվողը եւ կաշառք վերցնողը, որ ես կկարողանամ այդ լուսանկարով ապացուցել այդ գործողությունը»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը:

Լրագրողի հարցին, թե կոնկրետ որքա՞ն է խոստանում, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ինչքան ասեմ, որ լավ լինի: Խոստանում եմ, որ չեմ նեղացնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ