News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում սկսված նախընտրական քարոզարշավը շատ հետաքրքիր եւ ակտիվ է, եւ նրան բնորոշող գլխավոր բառը «մրցունակությունն է»: Նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ապրիլի 18-ի հեռուստակամուրջի ընթացքում:  

Ըստ նրա` ապագա խորհրդարան կմտնեն 4-ից 6 կուսակցություն: Առաջինը  Հայաստանի Հանրապետական  եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություներն են, այնուհետեւ Հայ ազգային կոնգրեսը եւ  Դաշնակցությունը: Լուրջ հնարավորություններ ունի «Ժառանգություն» կուսակցությունը եւ ինչ-որ հնարավորություններ էլ  «Օրինաց երկիր» կուսակցությունը, նշել է քաղաքագետը:

Մյուս թեկնածուների խորհրդարան մտնելը քաղաքագետը բավականին կասկածելի է համարել: Ըստ նրա` ՀՀԿ-ին դժվար թե հաջողվի ապահովել խորհրդարանում ձայների պարզ մեծամասնությունը: Ըստ ընտրությունների արդյունքների, ամենայն հավանականությամբ, կձեւավորվի կոալիցիա:  «Սակայն այս անգամ ոչ խաղալիք, այլ` իսկական», - ավելացրել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին, որին մասնակցում են  քաղաքական 9 ուժեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ