News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՄ-Հայաստան համագործակցությունը երբեւէ այսպիսի բարձր մակարդակի չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով այն փաստին, որ այսօր Եվրոպական խորհրդարանն բանաձեւ է ընդունել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:

«Հայաստանի վերաբերյալ նման զեկույց Եվրախորհրդարանի կողմից ընդունվում է առաջին անգամ»,-ասել է նա ու բանաձեւում առանձնացնել երեք կետ.

«1. Հայաստանի ժողովրդավարացման խորացում: Բանաձեւը ճանաչում է Հայաստանի եվրոպական ձգտումները /նման գնահատականը բացակայում է ԵՄ-Ադրբեջան բանաձեւում/  եւ բարձր է գնահատում Արեւելյան համագործակցության ներքո Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգը, ինչպես նաեւ կոչ է արվում տրամադրել լայնածավալ աջակցութուն` համաձայն «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին: Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն ինչքան ինտենսիվ լինեն, այնքան Հայաստանին ԵՄ-ի կողմից աջակցությունը կմեծանա:

2. Բանաձեւն անդրադառնում է ԼՂ հակամարտությանը, որտեղ նշվում է, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, շեշտվում է, որ ուժի կիրառման սպառնալիքը վտանգում է միջազգային հանրության համատեղ ջանքերը: ԵԽ բանաձեւում առաջին անգամն է ամրապնդվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը` որոշելու ԼՂ վերջնական կարգավիճակը, եւ դրա ճանաչումը կարելի է դիտել որպես նախապայման Ադրբեջան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ենթատեքստում: Բանաձեւում նաեւ կոչ է արվում վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել Շփման գծում, ներառյալ դիպուկահարների դուրսբերումը, հրետանու հետքաշումը եւ դրա օգտագործման կասեցումը:

3. Բանաձեւն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին` բանաձեւում կարեւորվում է սահմանների առանց նախապայմանների բացումը եւ շեշտվում է, որ փակ սահմանի շարունակական առկայությունն անընդունելի է այն երկրների միջեւ, որոնք ձգտում են ԵՄ անդամակցությանը եւ կոչ է անում վերջ դնել այս իրավիճակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ