News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Մենք քարոզարշավի ընթացքում ամենաշատը պարզապես քարոզում ենք, որ գնան ընտրության, որ քվեն չկորի, որ մենք կարողանանք ապահովել այն, ինչ խոստացել ենք՝ ազատ եւ արդար ընտրություններ: Մեր առաջին  խնդիրը հիմա դա է, մենք կկարողանանք դա անել եւ վստահություն ձեռք բերել: ժողովուրդը մի օր պիտի հավատա, որ մենք վերջապես քաղաքակիրթ պայմաններում ընտրել ենք, բոլորս պետք է մեր ձայնին տեր կանգնենք»,- թերթի հետ զրույցում վստահեցնում էր ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Մենք հետաքրքրվեցինք՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանի կամ նրա քարոզիչների հետ են անում, օրինակ, քիթ են ջարդում, սպառնում, ո՞նց կարող է այդ ճանապարհով ազատ ընտրություն լինի՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Դե լավ, դե Նիկոլն էլ  արդեն բան է անում: Ծեծելը չեմ տեսել, կանանց հետ կապված միջադեպն եմ տեսել: Բայց ասեմ՝ դա էլի մեր հասարակությունն է: Հո Հանրապետականը կամ իշխանությունը չի՞ գնացել իրենց բերել, ասել հարձակվեք Նիկոլի վրա»:

Մեր դիտարկմանը` ՀՀԿ թեկնածուի կողմից էին  ուղղորդված, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Չէ, մի ասեք նման բան: Ես կարծում եմ, որ իրենց մոտ էլ, մեզ մոտ էլ կան մարդիկ, որոնք դեռ չեն հասունացել, ուղղակի այդ մարդկանց հետ էլ պետք է աշխատանք տանել, որպեսզի այդպիսի միջադեպերից խուսափենք»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ