News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում երեկ՝ ապրիլի 18-ին,  գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, ժամը 22։00–ի սահմաններում Ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ  «Հաղթանակ» կամրջից մարդ է ցած նետվել։

Պարզվել է, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երեւանի Բաբաջանկյան 21 շենքի բնակիչ 1979 թվականին ծնված Արման Մ.-ն է։

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝  ինքնասպանություն գործելուց առաջ Արմանը, ով  աշխատում էր Ֆինանսների նախարարությունում որպես վերահսկիչ, « sms» է ուղարկել իր եղբորը՝ Արտակին, որտեղ գրել է, որ գնում է իր կյանքին վերջ դնելու։ Արմանի եղբայրը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցներին, եւ մինչ ոստիկանները եւ հարազատները փնտրել են Արմանին, նա արդեն ինքնասպան էր եղել։

Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ