News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիա քաղաքում, ապրիլի 17-18-ին, տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցել են ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանի ԲԿԳ Գործողությունների ծրագիրը, որը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: Աշոտ Հովակիմյանը կենտրոնացել է Ծրագրի հիմնական դրույթների, ԲԿԳ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների վրա: Նա նաեւ խոսել է Ծրագրի նախագծի պատրաստման գործընթացի մասին, հատուկ շեշտելով պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նման համագործակցության կարեւորությանն իր խոսքում անդրադարձել է նաեւ Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը:

Նստաշրջանի ավարտին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պատասխանել է ներկաների հարցերին, մասնակցել ԲԿԳ նախաձեռնությանը հարավկովկասյան պետությունների անդամակցության մասին մտքերի եւ տեսակետների փոխանակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ