Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը «Le Nouvel Observateur»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Թուրքիային եւ Հայոց ցեղասպանությանը:
Ի պատասխան հարցին, թե ինչպես է տրամադրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նկատմամբ, Օլանդն ասել է.
«Եվրամիությունը Թուրքիային անդամակցության թեկնածուի կարագվիճակ է տվել: Մենք պետք է շարունակենք բանակցությունները` բարի կամքի ոգով եւ Եվրոպայի ու Թուրքիայի ժողովուրդներին թողնենք որշում կայացնեն, երբ կգա այդ ժամանակը: Դա պարտադիր երկարատեւ գործընթաց է լինելու, որը մոտակա հինգ տարում չի ավարտվի, քանի որ շատ խոչընդոտներ են մնում` Թուրքիայի ժողովրդավարության ամրապնդումը պետք է ավարտվի, պետք է լուծվի կիպրական հարցը, թուրքական իշխանությունները պետք է ճանաչեն հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության իրողությունը:
Մենք պետք է շարունակենք կամ, ավելի շուտ, վերսկսենք Թուրքիայի հետ երկխոսությունըը հանգիստ մթնոլորտում. վերջին հինգ տարվա ընթացքում Նիկոլա Սարկոզիի կողմից քաղաքական նպատակներով լարվածության ավելացումը մեր երկրի, Եվրոպայի եւ աշխարհի շահերից չի բխում: Մենք դա տեսնում ենք այսօր, երբ Թուրքիայի դերը ռազմավարական է Սիրիայում, ինչպես նաեւ «արաբական գարնան» հետեւանքներով պայմանավորված»: