News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի հանրապետական կուսակցության եւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներն, ըստ հարցումների, շատ մոտ են:

Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչը ներկայացրել է իր հարցման արդյունքները, որն անցկացրել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:

Կենտրոնի հարցումների համաձայն, ՀՀԿ-ի օգտին մտադիր են քվեարկել հարցվածների 39 տոկոսը, երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն է` 36 տոկոսով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՕԵԿ-ը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Այնուհետեւ գալիս է «Ժառանգությունը» (6 տոկոս) եւ ՀՅԴ-ն (5 տոկոս):

Հարցումների համաձայն, խորհրդարան չեն անցնի ՀԱԿ-ը` (4 տոկոս), Կոմկուսը (3 տոկոս), «Միավորված հայեր» կուսակցությունը (1 տոկոս) եւ ՀԴԿ-ն` (0 տոկոս):

Հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ին, 1600 մարդկանց շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում: Հարցվածների 35 տոկոսը Երեւանից են, 30 տոկոսը` այլ քաղաքներից, իսկ 35 տոկոսը` գյուղերից:

Հարցին, թե որքան ակտիվ են ընտրարշավի մասնակցում քաղաքական ուժերը, հարցվածների 69 տոկոսը տվել է ՀՀԿ-ի անունը, 65 տոկոսը` ԲՀԿ-ի անունը, 27 տոկոսն ՕԵԿ-ի անունը, 11 տոկոսը` ՀՅԴ-ի անունը, 5 տոկոսը` «Ժառանգության» անունը եւ 3 տոկոսը` ՀԱԿ-ի անունը:



Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ